Մխչյանցիները բողոքում են․․․Ասում են՝ գազը չի հերիքում, ցախ վառեք. հետո կարո՞ղ ա աթար վառենք
Արարատի մարզի Մխչյան գյուղի շուրջ 150 բնակիչներ, ի նշան բողոքի, փակել էին Արտաշատ-Երևանի ճանապարհի՝ գյուղերով անցնող հատվածը:
«Գյուղը ջերմոցային տնտեսություններ ունի, այստեղ բոլորը դրանով են ապրում, արդեն մի քանի օր է գազի գրասենյակը չի թողնում, որ ջերմոցային տնեսություններում գազ օգտագործենք: Եկել են հաշվիչների վրա փականներ են դնում, որ գազը քիչ մտնի տուն, ու չկարողանանք ջերմոցներում օգտագործել»,-պատմել է գյուղի բնակիչներից մեկը:
Գյուղում էին ժամանել «Գազպրոմ Արմենիա»-ի Արտաշատի գրասենյակի աշխատակիցներն ու մի շարք ոստիկաններ:
«Ուզում ենք, որ Գազպրոմի ղեկավարությունից մարդիկ գան, մեզ բացատրեն՝ ինչ է կատարվում, մեր հարցերին պատասխան»,-ասել է գյուղի բնակիչը: