Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին։ Նա կփոխարինի Ռոբերտ Խաչատրյանին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք՝ Հայրապետյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից: