▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է․ ով է նրա ընտրյալը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Իմքայլական, բազմաթիվ աղմկահարույց հայտարարություններով աչքի ընկած Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է։

/filemanager/uploads/2020/12/week-1/Mxitar_Hayrapetyan.jpg

Այս մասին հայտնում է Hraparak.am-ը, ում տեղեկություններով՝ պատգամավորի ընտրյալը մասնագիտությամբ լրագրող Լուսի Կարապետյանն է՝ Սիրիայից, ավարտել է Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Նա Մխիթար Հայրապետյանի նախարար եղած ժամանակ աշխատել է Սփյուռքի նախարարությունում, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ էլ ծանոթացել են։ 

Լուսին այժմ աշխատում է «ֆեյքերի ՊՈԱԿ» անունը ստացած Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Լուսի Կարապետյանը կայքի զրույցում ոչ հերքել է, ոչ հաստատել լուրը՝ ասելով, թե դա փորձեն ճշտել պատգամավորի գրասենյակից․

«Ես իմ անձնական կյանքի մասին չեմ ուզում ինֆորմացիա տալ»։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին