▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանի վնասվածքը լուրջ է

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։ 

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ։ Այսպիսով, Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին, իսկ վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքը ստացել էր «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղում՝ փոխարինվելով 86-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, «Ռոման» հաղթել էր 1։0 հաշվով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին