▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա հիանալի է. Ֆիլիպ Կիրկորովը՝ Իվետա Մուկուչյանի մասին

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ երեկ Ստոկհոլմում անցկացվել է «Եվրատեսիլ 2016» մրցույթի կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը։

Արարողության ժամանակ լրագրողի հետ զրույցում Հայաստանը ներկայացնող երգչուհու՝ Իվետայի Մուկուչյանի մասին իր հիացմունքն է հայտնել Ֆիլիպ Կիրկորովը, ինչպես նաև վերջինս դիմել է ռուսաստանցիներին՝ խնդրելով իրենց քվեներով աջակցել հենց մեր երգչուհուն:

Հավելենք, որ այս ամենի հետ մեկտեղ Կիրկորովն իր միկրոբլոգում տեղադրել է նաև Իվետա Մուկուչկանի լուսանկարը, որը մակագրել է հետևյալ կերպ.

«Չափազանց հմայիչ Իվետա Մուկուչյանը՝ «Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանը ներկայացնող մասնակիցը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին