▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա ինձ ասաց, որ դրանք ստից պաշտոններ են, էս երկրում կարևորը սահմանադրական դատարանը վերցնելն է. Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանազավթումից մի քանի օր անց հանդիպեցի ընկերոջս (արդեն նախկին), ով փաստացի ղեկավարում էր «հեղափոխական» իրավական բլոկը: Հարցրեցի, ինչ պաշտոնա ակնկալում նիկոլից՝ գլխավոր դատախազ, արդարադատության նախարար և այլն, նա ասաց, որ դրանք ստից պաշտոններ են, էս երկրում կարևորը սահմանադրական դատարանը վերցնելն է: Թե ինչ հետագայում կատարվեց, բոլորս ենք դրան ականատես:

Ինձ թվում էր, թե այս ամենը իշխանության համար սովորական պայքար էր, հիմա եմ հասկանում, որ հենց ի սկզբանե նպատակը Հայրենիքը հանձնելն էր: Նրանք հասան իրենց ստոր նպատակին, փոքրաթիվ հայերիս ստիպելով մեր մնացած կյանքը ապրել խայտառակության հավերժ պիտակով:

600 տարվա ընթացքում թուրքի գենը ներթափանցել է իրենց հայ անվանող շատերի մեջ և անընդհատ հաղթանակներ է տոնում:

Բայց ոչինչ հավերժ չէ Երկնքի ներքո, Հայկը հաղթելու է Բելին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին