▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա ոչ թե Փաշաև է, այլ Մելիք-Փաշինյան. ադրբեջանցի լրագրողը կասկածում է, որ Մեհրիբան Ալիևան հայկական ծագում ունի

 

Ադրբեջանցի լրագրող, քաղաքական աքսորյալ Բեյդուլլահ Մանաֆովը ֆեյսբուքյան  իր էջում գրառում է արել Ադրբեջանի առաջին տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ծագման վերաբերյալ:

«Ինձ հետաքրքրել էր Փաշաևների ընտանիքի ծագումը: Ընդ որում՝ նրանց ընտանիքի հետ մերձանալու փաստը տեղի էր ունել Հեյդար Ալիևի հորդորով: Ստեփան Շաhումյանի վաղեմի երկրպագու  Հեյդար Ալիևը չէր կարող ուսումնասիրած չլինել ապագա հարսիկի ծագումը:

Միր Ջալալ Փաշաևի (Մեհրիբանի հայրական պապը) ընտանիքը սերում է Արդաբալի մերձակայքում գտնվող մի գյուղից: Ոչինչ հայտնի չէ նրա ծնողների և արմատների մասին: Մինչդեռ հայտնի է, որ 1603-ին Շահ Աբբասը 250 հազար հայերի Թուրքիայից վերաբնակեցրել է Իրան: Նրանցից ոմանք բնակություն էին հաստատել Արդաբիլում: Ապացույցներ կան, որ այդ հայերի զգալի մասը դարձել էր մահմեդական և փոխել էր ազգանունների վերջավորությունները: Իրանական օրենսդրության համաձայն՝ միայն մահմեդականները կարող էին զբաղեցնել պետական ​​պաշտոններ և ազատվել էին, այսպես կոչված, հայկական հարկերից:

Իմ տեղեկություններով ՝ վաճառական Մելիք-Փաշինյանի ընտանիքը 19-րդ դարի սկզբին ապրում էր Արդաբիլում: Բայց նրանց տոհմի մասին տեղեկություններն անհետանում են 20-րդ դարի սկզբից: Աղբյուրը պնդում է, որ նրանք իբր տեղափոխվել են կամ Գյանջա, կամ Նախիջևան: Դժբախտաբար ես տոհմի հետազոտության  փորձ չունեմ: Բայց կարծում եմ, փորձագետներին սա կարող է հետաքրքրել»,-գրում է Բեյդուլլահ Մանաֆովը:

Աղբյուրը՝ infoteka24.ru

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին