▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով

«Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։

/filemanager/uploads/2019/10/week-4/Nairi_Hunanyan.jpg

Այս մասին հայտնում է 24News-ը, ում հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

 Ըստ վերջինիս՝ Հունանյանը համապատասխան դիմում է ներկայացրել մոտ երկու շաբաթ առաջ, այն ընթացքի մեջ է։ 

«87 օրվա ընթացքում է զեկույցը քննարկվում, ինչից հետո զեկույցի հիման վրա տրվում է բացասական կամ դրական պատասխան», - նշել է Նավիկյանը՝ հավելելով, որ «քանի որ Հունանյանի ազատազրկման 20 տարին լրացել է, 20 տարուց հետո ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար»։ 

«Չեմ կարող ասել, թե գործընթացն ինչքան կարող է տևել, որովհետև ամեն դատապարտյալի դեպքում ժամկետները տարբեր են լինում», - եզրափակել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետը։ 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին