▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նաիրիտ»-ի տնօրինության հայտարարությունը

”Նաիրիտ Գործարան ” ՓԲԸ
պաշտոնական հայտարարություն

Հնարավոր կրճատումների և աշխատավարձի մասով պարտքերի մարման հետ կապված տարակարծություններից խուսափելու և կոլեկտիվին ու հանրությանը ”Նաիրիտ Գործարան ” ՓԲԸ դիրքորոշումը ներկայացնելու նպատակով`

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.

1. աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա պարտքերի կուտակումը կանխելու նպատակով:
2. Աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատման դեպքում ”Նաիրիտ Գործարան ” ՓԲԸ գործելու է բացառապես գործող` ՀՀ օրենսդրության սահմաններում , այն է`
• ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, մինչև հնարավոր կրճատման օրը, աշխատողները գրավոր կծանուցվեն այդ մասին,
• ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքին կկատարվի վերջնահաշվարկ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով):
 (Հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը.
1. Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշժվարկի այլ կարգ նախատեսված չէ:
3. Ոչ ոք և երբևէ չի հայտարարել, որ ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ աշխատողներին չեն վճարվի աշխատավարձի մասով կուտակված պարտքերը:
4. ”Նաիրիտ Գործարան” ՓԲ ընկերությունը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ: Նոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ ներկայիս աշխատակիցների հետ:
5. Համաձայն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարության` 2014թ-ի դեկտեմբերին ”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ:

”Նաիրիտ Գործարան” ՓԲԸ
տնօրինություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին