▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նանան պատասխանում է իր հասցեին հնչած չարախոսություններին

«Տարիները անցնում են, իսկ Նանայի զգեստապահարանում և հոգում նույն «ռաբիզությունն» ու անճաշակությունն է տիրում»:  Նման վերնագրով նյութ է հայտնվել այսօր համացանցում, որը բարկացրել է երգչուհի Նանային: Վերջինս պատասխանել է իր մասին չարախոսություններ տարածողներին:

 

«Ձեզ թվում է, թե եթե դուք ինչ-որ բան չեք տեսնում, դա գոյություն չունի: Ոչ, պարզապես դուք չեք նկատում աշխարհում այն, ինչ չկա ձեր ներսում: Չար մարդը բարին չի տեսնում: Ագահ մարդուն բոլորն են ագահ թվում, սիրողին աշխարհը թվում է սիրով լի, իսկ ատողին՝ ատելությամբ լի:

Որքան շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն կբացահայտեք ձեր մեջ, այնքան ավելի շատ դրանք կնկատեք շրջապատող աշխարհում»,-գրել է Նանան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին