4-ամյա փոքրիկ Նանուլի` «Երգչուհի եմ դարձել» տեսահոլովակը բավական մեծ իրարանցում առաջացրեց հասարակության շրջանում: Հիշեցնենք, որ Նանուլը իր տեսահոլովակում կրկնօրինակում էր Լիլիթ Հովհաննիսյանին, ով բավական դրական էր արտահայտվում փոքրիկի թե կատարման, թե նրա որպես երգչուհի հանդես գալու մասին:
Չնայած որ երկար ժամանակ չի անցել` տեղեկացնենք, որ արդեն հայտնվել են փոքրիկ Նանուլին կրկնօրինակողներ: Օրերս համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Մերի անունով մի փոքրիկ, ով ընդամնեը 2 տարեկան է, նմանակում է Նանուլին` ձայնակցելով նրա` «Երգչուհի եմ դարձել» երգին:
Հիշեցնենք, որ Asekose.am-ի Pop Art հաղորդման շրջանակներում Նանուլի մայրը` հայտնի պարուհի Վիկա Մարտիրոսյանը, նշել էր, որ միայն անհասկացող մարդիկ կարող էին քննադատել իր 4-ամյա դստերը: