▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 16.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Նանուշյանի խայտառակ պահվածքն ԱԺ-ում. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը այս շաբաթվա ընթացքում ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից, որին մասնակցել է  առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, փոքրիկ տեսանյութ է հրապարակել ու գրել.

«ԿԱՐևՈՐԸ ՊԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ Է

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում զեկուցում է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև«Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը և այդ պահին ներս է մտնում պարոն ՀԱԿՈԲՅԱՆԸ։

Նանուշյանը թողնում է զեկույցը, քանի որ 102,000,000 եվրո վարկ վերցնելուց կարևոր հարց կար, պարոն ՀԱԿՈԲՅԱՆԸ աթոռ չուներ, որ նստեր։ Եվ հիմնական զեկուցողը ընդհատում է զեկույցը, որ իր աթոռը տա պարոն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ)))))

Գուշակեք 3 անգամից

Ո՞Վ Է ՊԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ)))))

Հ․ Գ․ Առաջին անգամ համաձայն եմ Լուսինե Բադալյանի հետ, որը ասում էր` «վեջ ի վերջո կին եք, տիկին Նանուշյան, նստեք»․․․․․․»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին