Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի ներկայացրած հայցը։
ԱԺ արդեն անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է այդ լուրով՝ կից կատարելով հետևյալ գրառումը.
«Այ , թե ինչ արդյունավետ են աշխատում : Դեռ ՄԻԵԴ չեն դիմել , դեռ բողոքներ չի գնացել հազար ու մի դուռ, թուրք- ադրբեջանական սանձազերծումներին միջազգային գնահատականը դեռ տված չէ , քանի որ չեն դիմել կամ ինչպես միշտ ուշացրել են , այ բայց արխիվի տնօրենի համար մարդիկ անպայման կդիմեն , կբողոքարկեն , օրենք կշրջանցեն ու իրենց ուզածին կհասնեն :
Նապաստակի ոգով առյուծություն է , մի՛ արեք :
Էդպես էլ կարևորը երկրորդայինից տարբերել չսովորեցինք»։