«Խոստովանություն» հաղորդման հյուրը երգիչ Նարեկ Բավեյանն էր: Թվով քիչ հարցազրույցներ ունեցող երգիչը հաղորդման շրջանակներում խոսել է իր առաջին կնոջ, նրա հետ համատեղ կյանքի ու նրանից ամուսնալուծվելու պատճառի մասին:
«Իմ կյանքում առաջին ամուսնությունը չի ստացվել` կենցաղային հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով: Ես չեմ կարող դժգոհել իմ առաջին ընտրյալից, նրա մեջ մարդկային, բարոյականության և պարկեշտության որևէ բիծ չկա: Նա հրաշալի մարդ է եղել, պարզապես եղել են հարցեր, որոնց շուրջ ընդհանուր եզրեր չենք գտել:
Նարեկի խոսքով իրենք երկար են շփվել նախքան ամուսնանալը, որևէ խնդիր չի եղել իրենց միջև:
«Կենցաղն ամեն դեպքում ջրի երես է բարձրացնում հարցեր, որոնք ընկերության շրջանում չես տեսնում: Երբ այդ հարցերը ջրի երես դուրս եկան, մենք չհաղթահարեցինք»,- խոստովանել է երգիչը:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝