Համացանցում տարածվել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բիրտ ուժով ձերբակալելու կադրերը: Թե ուր են նրան տարել, դեռևս հայտնի չէ: Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում |
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քիչ առաջ շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին։ Դատելով տեսանյութից՝ ձերբակալությունն իրականացրել է Ոստիկանության Կենտրոնի բաժինը։ Հավանաբար այնտեղ են տարել: Այլ տեղեկություն այս պահին չունեմ»: Թարմացված․ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է․«Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»։ |
Նարեկ Սամսոնյանին բիրտ ուժով ձերբակալելու կադրերը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet