▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Սարգսյանն ու «Դոլմամա»-ի հիմնադիրը բաջանաղներ են

Մեծ աղմուկը, որ բարձրացվել էր լուրի շուրջ, թե «Դոլմամա» ռեստորանը եւ հարակից տարածքները հնարավոր է արժանանան Արամի 30-ի ճակատագրին, հանդարտվում է։

Իսկ «հանդարտեցնողը» քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն է, ով այսօր հայտարարել է, որ «Դոլմամա» ռեստորանի հարակից տարածքում ոչ մի հուշարձան չի քանդվի:

«Տարածքում հուշարձաններ կան և կան ոչ հուշարձան շենքեր: Բայց և՛ հուշարձանները պետք է պահպանվեն, և՛, վստահ եմ՝ նաև ոչ հուշարձանները: Ինչո՞ւ: Որովհետև դրանք իրար հետ միասնական համալիր են»,-մասնավորապես ասել է Նարեկ Սարգսյանը:
Ես էլ վստահ եմ, որ «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր տնօրեն Ժիրայր Ավանյանը գոհ է այս խոսքերից ու համոզված, որ իր պայքարն արդյունք տվեց:
Ուղղակի մի բանում սկսեցի անվստահ լինել...

Ըստ ասեկոսեների՝ Ժիրայր Անանյանի ու Նարեկ Սարգսյանի կանայք մորաքրոջ աղջիկներ են, արդյունքում՝ «Դոլմամա» ռեստորանի հիմնադիրն ու քաղաքաշինության նախարարը համարյա բաջանաղներ են:
ՈՒ շենքի սեփականատեր Մայրապետյանից վախենալու մասին հարցազրույցի կամ Երևանի քաղաքապետին լրատվամիջոցներով դիմելու փոխարեն ինչու՞ Ժիրայր Ավանյանը միանգամից խնդիրը չէր քննարկում բաջանաղի՝ Նարեկ Սարգսյանի հետ, ում մոտ էր պարզվեց հարցի լուծումն, ով էլ , ի վերջո, հպարտորեն հայտարարեց, որ «Դոլմամա» ռեստորանի հարակից տարածքում ոչ մի հուշարձան չի քանդվի:
 Դուք ինչ-որ բան մտածեցի՞ք ու «Ինչո՞ւ»-ի պատասխանը ենթադրեցի՞ք:
Ես դեռ մտածում եմ:
Բայց անչափ ուրախ եմ, որ Երևանի կենտրոնում կպահպանվեն հայտնի ռեստորանի ու նաև հարակից հին ու գեղեցիկ շենքերն, անկախ թե այս հաջողության դափնիները ում բաժին կհասնեն:


Հեղինակ՝
Ա. Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին