▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նարկոտիկները տարածվում են դպրոցներում, համալսարաններում, բանակում». Արթուր Խաչիկյան

«ՀՀ-ում էպիդեմիա է նարկոտիկների, դրանք արդեն տարածվում են դպրոցներում, համալսարաններում, անգամ որոշ տեղեկություններ կան, որ՝ բանակում»,- ԱԱԾ-ի շենքի մոտ՝ «Հայաստանի նարկոմաֆիան» թեմայով ասուլիսի ժամանակ, հայտարարել է քաղաքագետ, Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը: Նրա խոսքով՝ սա մեծ աղետ է, որը կարող է բերել ազգի վախճանին. «Մեր երիտասարդությանը ոչնչացնում են, հասարակությանը՝ թմրեցնում»,- նշել է նա: Խաչիկյանի խոսքով՝ թեև թմրանյութերի դեմ պայքար իրականացվում է, բայց բավարար չէ:

Թարմացված․ «Փաստորեն, ի՞նչ է ստացվում: Փաստ՝ համար մեկ. 4 տոննայի չափ կոկաինի շրջանառություն կա ՀՀ-ում, որն ավելի քան 1 մլրդ դոլարի գումար է ենթադրում ու, բնական է, որ ՀՀ-ի պայմաններում, սա չի կարող իշխանությունների հետ կապ չունենալ»,- ԱԱԾ-ի շենքի մոտ՝ «Հայաստանի նարկոմաֆիան» թեմայով ասուլիսի ժամանակ, հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: Նրա խոսքով՝ ըստ էության, ՀՀ իշխանությունը նարկոմաֆիայի է վերածվել: «Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա մեկը, ով կարող էր 1 մլրդ դոլարի շրջանառություն ապահովել ու լինել իշխանություններից դուրս»,- նշել է պատգամավորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին