Նատաշա Կորոլյովան ամուսնու՝ մերկապարող Տարզանի և իրենց 12-ամյա որդու հետ այս պահին վայելում է իր ամառային հայնգիստը Ֆրանսիայում՝ ժամանակ առ ժամանակ սոցցանցերում տեղադրելով իր գեղեցիկ և սեքսուալ լուսանկարները: Սակայն օրերս երգչուհու ամուսինն իր միկրոբլոգում տեղադրել է Կորոլյովայի լուսանկարը, որտեղ նա առանց դիմահարդարման է: Ելնելով լուսանկարի տակ արված մեկնաբանություններից՝ կարելի է եզրակացնել, որ տվյալ լուսանկարն ուղղակի սարսափեցրել է երգչուհու երկրպագուների մեծամասնությանը:
Նշենք, որ որպես հակահարված՝ Նատաշան իր հերթին իր միկրոբլոգում տեղադրել է Տարզանի կիսամերկ լուսանկարը, որը ներկայացնում ենք: