▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նավասարդ Կճոյանն ԱԱԾ-ում է. օֆշորի գործով քննչական գործողություններ են կատարվում

«Գործն արհեստական և շինծու է, մեզ համար անհասկանալի է՝ ինչ նպատակ է հետապնդում այն»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԱԾ կողմից Սրբազան Կճոյանին առաջադրված մեղադրանքին: Պաշտպանի խոսքով՝ սրբազանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում.

 

«Նա մանրամասն ցուցմունք է տվել, որպեսզի ստուգեն, սակայն առանց որպես վկա հարցաքննելու մեղադրանք են առաջադրել։ Սակայն, տուժող կողմից ցուցմունք չկա։ Այս պահին էլ ԱԱԾ-ում ենք, քննչական գործողություններ են կատարվում»,- ասել է նա՝ նշելով, որ մեղադրանքն առաջադրվել է 2 օր առաջ և անսպասելի էր, որ մեղադրանք կառաջադրվի։ Արսենյանը նշել է՝ ցավ է ապրում, քանի որ այս գործելաոճը բնորոշ էր նախորդ իշխանությանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին