▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարար Բաթոյանը ինքնամեկուսացվել է

Կորոնավիրուսը չի շրջանցել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նույնիսկ վարակել է նախարարության առանցքային դեմքերին։

hraparak.am-ն է գրում ու նշում, որ կայքին ի պատասխան նախարարի խոսնակն ասել է, որ նախարարը թեստ է հանձնել, պատասխանը բացասական է, այժմ ինքնամեկուսացել և աշխատում է տնից։ Իսկ ինչու է մեկուսացել, եթե թեստը բացասական է։ Կայքի նաև  հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով են վարակվել նախարարի օգնականները, մասնավորապես Մուշեղ Հովսեփյանը, որը նախարարի աջ ձեռքն է, թեեւ նախարարությունում ասում են, որ հակառակը՝ նախարարն է նրա աջ ձեռքը։

24-ամյա օգնականն է դե ֆակտո կառավարում նախարարությունը, նա է աշխատում  նախարարի մալբրի համակարգով, նա է նախարարության աշխատակիցներին հրահանգներ տալիս, նկատողություններ անում։

«Մենք տեղեկացանք, որ կորոնավիրուսով են վարակվել նաև փոխնախարար Սմբատ Սաիյանի վարորդն ու աշխատակազմի ղեկավար Ստեփան Մաչյանի օգնականը։ Նախարարի խոսնակը մեր հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է, որ վերընշված անձինք վարակվել են, չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ դա բժշկական գաղտնիք է։

Հարցը վերաձևակերպեցինք․ նախարարի աշխատակազմում կա՞ն վարակվածներ, նա այս անգամ էլ «այո» կամ «ոչ» պատասխանելու փոխարեն գրավոր հարցում պահանջեց, որին կապատասխանեն 5 օր անց, հնարավոր է նույնիսկ մեկ ամիս հետո՝ երբ հիվանդներն արդեն առողջացած կլինեն»,-գրում է  սկզբնաղբյուր կայքը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին