▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարը խոցվեց «իր նմաններ»-ից ու վիրավորեց պատգամավորին

Աժ-ում,  ՀՀ նախագահի  առաջարկությամբ համաներում հայտարարելու ակտի նախագծի քննարկման ժամանակ,  ԱԺ  ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը,  խոսելով քրեակատարողական հիմնարկներում տիրով վիճակի մասին ու հիշելով իր ազատազրկման տարիները, նշել է, որ իր բոլոր բողոքները վարչական դատարանը ժամանակին մերժել էր, քանի որ ոլորտը ղեկավարում են Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի նմանները:

Այս խոսքից Արդարադատության նախարարը, կարծես թե,  վրդովվել է,  և ասել. Եթե իմ նմաններն են ղեկավարում ոլորտը, ձեր նմաններն էլ այստեղ դատարկախոսությամբ են զբաղվում:

Սրանից հետո պատգամավորի ու նախարարի միջև սկսված լեզվակռիվն ավարտվել է Նիկոլ Փաշինյանի խոսքով` Չափդ ճանաչիր: 

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանին համոզում էր, որ  ի տարբերություն «դատարկախոսության»` «իր նմաններ»-ը վիրավորանք չէ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին