▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարությունը լիազորված չէ կառավարել Ուռուցքաբանության կենտրոնը. հանգամանքներն անհայտ են. Արսեն Թորոսյան

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՖԲ-ում կատարել է հետեւյալ գրառումը.
Ի պատասխան վերջին շրջանում սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հնչող տարատեսակ կարծիքների և մեկնաբանությունների հայտնում եմ, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը դեռևս չի ենթարկվում Առողջապահության նախարարությանը։ Այն այս պահին ենթարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին, քանի որ այն գտնվում էր մասնավորեցվող բուժհաստատությունների ցանկում։
Մոտավորապես մեկ տարի առաջ մեր նախարարության կողմից նախաձեռնվեց իրավական գործընթաց, որի արդյունքում կենտրոնը պետք է դուրս բերվեր մասնավորեցման ցանկից և վերադարձվեր մեր նախարարության ենթակայություն, որպեսզի մենք լիազորված լինեինք անմիջականորեն զբաղվելու կենտրոնում առկա խնդիրներով և զարգացումով։
Չնայած Ազգային ժողովի դրական քվեարկությամբ օրենքի փոփոխությունը ընդունել է դեռ հունիս ամսին, սակայն կենտրոնի վերադարձի գործըթացը մեզնից անկախ հանգամանքների պատճառով դեռ չի ավարտվել և մենք դեռևս լիազորված չենք այդ կենտրոնի կառավարումը իրականացնելու հարցում։
Լիազորությունները ստանձնելուն պես, վստահեցնում եմ բոլորիդ, որ ջանք չենք խնայելու Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու և առկա խնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես դա անում ենք մեզ ենթակա մյուս բուժհիմնարկներում։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում կատարել է հետեւյալ գրառումը.

«Ի պատասխան վերջին շրջանում սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հնչող տարատեսակ կարծիքների և մեկնաբանությունների հայտնում եմ, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը դեռևս չի ենթարկվում Առողջապահության նախարարությանը։ Այն այս պահին ենթարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին, քանի որ այն գտնվում էր մասնավորեցվող բուժհաստատությունների ցանկում։

 

 

Մոտավորապես մեկ տարի առաջ մեր նախարարության կողմից նախաձեռնվեց իրավական գործընթաց, որի արդյունքում կենտրոնը պետք է դուրս բերվեր մասնավորեցման ցանկից և վերադարձվեր մեր նախարարության ենթակայություն, որպեսզի մենք լիազորված լինեինք անմիջականորեն զբաղվելու կենտրոնում առկա խնդիրներով և զարգացումով։

Չնայած Ազգային ժողովի դրական քվեարկությամբ օրենքի փոփոխությունը ընդունել է դեռ հունիս ամսին, սակայն կենտրոնի վերադարձի գործըթացը մեզնից անկախ հանգամանքների պատճառով դեռ չի ավարտվել և մենք դեռևս լիազորված չենք այդ կենտրոնի կառավարումը իրականացնելու հարցում։

Լիազորությունները ստանձնելուն պես, վստահեցնում եմ բոլորիդ, որ ջանք չենք խնայելու Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու և առկա խնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես դա անում ենք մեզ ենթակա մյուս բուժհիմնարկներում»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին