▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախատեսվում է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ դնել 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 150.000 դրամ դարձնել. Մանե Թանդիլյան

Օգոստոսի 22-ին, իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ մամուլի ասուլիսի ժամանակ  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ 2018 թ. հոկտեմբերի մեկից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կարող է հասնել 150 հազար դրամի:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա նշեց՝  նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացվել ավելի վաղ, սակայն դրա ձգձգման պատճառը ընթացակարգերն են.

«Սա կլինի մեսիջ՝ ուղղված քաղաքացուն, որ երկրորդ երեխան ռազմավարական նշանակություն ունի: Այո, երրորդ երեխան լուծում է ժողովրդագրական աճի խնդիր, իսկ երկրորդը՝ չնվազելու խնդիր, հետևաբար, եթե քաղաքացին չունի երկրորդ երեխան, երրորդի մասին խոսելը տեղին չէ: Պետությունը փաստորեն հավասարեցրել է առաջին և երկրորդ երեխայի կարևորությունը, այնինչ երկրորդ երեխայի ծնունդը ունի ռազմավարական նշանակություն: Մենք հետընթաց ենք ունենալու, եթե մեր ընտանիքներում երկրորդ երեխան չծնվի: Մենք մեր նախաձեռնության միջոցով այդ հաղորդագրությունն ենք հղել բնակչությանը»,- ընդգծեց Թանդիլյանը:


Նա չբացառեց, որ երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող նպաստի չափի ավելացումն ունենա հետադարձ ուժ: 

Կարդացեք նաև՝ Ես ապշած եմ` ու՞մ փողերն եք ներել, ու՞մ եք ներել. Մանե Թանդիլյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին