▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ–երի այց ՀՀ. Արայիկ Հարությունյան

Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ–երի այց ՀՀ. Արայիկ Հարությունյան

Այս տարեվերջին կամ 2025 թվականի սկզբին նախատեսվում է նաև ամբողջ տարածաշրջանից փորձագիտական տարբեր կենտրոնների ներկայացուցիչների հավաք ՀՀ–ում:

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքի հետ քիրվայության սեզոնը համարենք բացված: Սրանք փաստորեն էդ ամեն ինչն իջեցնում են արդեն «գետնի վրա» ու թուրք փորձագետների ու լրագրողների են հրավիրում Հայաստան: Ստեղ մարազմը էնա, որ կանչում են «խաղաղության խաչմերուկ» քննարկելու. թուրքի հետ քննարկում՝ հնչում ա չէ՞:
Հարությունյան Արայիկը երևի չուզեց բարձրաձայնի, որ, ասենք, թուրքերի հետ ադրբեջանցիքին էլ ենք հրավիրում, կամ ուղղակի դա էլ երևի պահել են որպես աղանդեր:
Հայաստանը «проходной двор» սարքելու սրանց մանկական երազանքը հաստատուն քայլերով իրականություն ա դառնում»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացման համար մի շարք միջոցառումներ են նախատեսվում, այդ թվում՝ Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը Հայաստան։

***

«Հայտնի է, որ խաղաղության պայմանագրի երեք կետերի շուրջ կողմերը համաձայնության չեն գալիս, հայկական կողմի զիջումների արդյո՞ւնք է լինելու պայմանագրի ստորագրումը, ո՞վ է ի վերջո զիջելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ, երբ զիջումներ են լինում, դրանք արդյունավետ չեն լինում»:

Հարցին՝ Հայաստանը Բաքվից ի՞նչ փոխզիջումներ է ակնկալում, Հարությունյանն արձագանքեց. «Ես կսահմանափակվեմ այսքանով»: «Այս պահին խմբագրված տարբերակները գտնվում են կողմերի մոտ. երբ նոր խմբագրումներ և տարբերակներ կլինեն, փոխանակություն կլինի, և եթե անհրաժեշտ լինի՝ հանդիպում կլինի: Համաձայնեցման շուրջ աշխատանքներ են տարվում»,- հավելեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

***

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվային արշավների համար, ընդհանուր առմամբ, որքա՞ն գումար է ծախսվել՝ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս»,- ԱԺ-ում, լրագրողների այս հարցին ի պատասխան, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Այս պահին թվեր չեմ կարող ասել, կարող եք հարցում անել, ստանալ պատասխանը»:

***

ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով տեսչական մարմինների աշխատանքի որակին, մատնանշեց օրենսդրական մի քանի բացեր, որոնք լրացման կարիք ունեն։ «Օրենսդրական մի շարք նախաձեռնություններ ենք ներկայացրել։ Տեսչական մարմնի կողմից, օրինակ, բենզալցակայանների փակումից հետո տնտեսվարողները գնում և դատական որոշումներով վերաբացում են դրանք, քանի որ դատարանը հայցի ապահովում է դնում մինչև որոշում կայացնելը։ Կողքից նայողը մտածում է՝ դե եկան, փակեցին, բայց իրենց բանի տեղ չդրեցին ու նորից բացեցին։ Մինչդեռ մեր գնահատականն այն է, որ նույն բենզալցակայանների առումով, եթե տեխնիկական պահանջներին չեն համապատասխանում, ապա պետք է փակվեն. մարդկանց կյանքերի հետ գործ ունենք։ Օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես գալու, որպեսզի զրկենք այս հնարավորությունից. փակեցինք՝ փակեցինք, դատական որոշում կկայացվի, եթե սխալ կլինի՝ փոխհատուցում կտրվի, բայց այդ ընթացքում կյանքեր կխնայենք»,- ասաց Հարությունյանը:

***

«Ցանկացած համաձայնագիր, երբ քննարկվում է, արդյունավետ է լինում, երբլինում են փոխզիջումներ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հարցին՝ Հայաստանը պատրա՞ստ է Սահմանադրության փոփոխության հետ կպված որոշակի քայլեր անել, Հարությունյանը պատասխանեց. «Մենք ասել ենք, որ ունենք կարմիր գծեր և դրա մասին հայտնել ենք»:

«Ինչո՞ւ հստակ չեք ասում, որ՝ ո՛չ, Սահմանադրությունը Բաքվի պահանջով չենք փոխելու»,- արձագանքելով լրագրողի այս հարցին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Դրա մասին բազմիցս հայտարարվել է… Հիմա ես միջանցքում չեմ զրուցելու»:

***

«Ո՞վ է եղել այն անձը, որ 2 անգամ Քննչական կոմիտեի ղեկավարին դիմել է, կարո՞ղ է դուք եք եղել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց. «Ոչ, իհարկե ոչ: Երբեք: Նախարար եղած ժամանակ, գլխավոր խորհրդական կամ աշխատակազմի ղեկավար, երբևէ նման հարցադրումներով չեմ դիմել իրավապահներին:

Հարցին՝ հարցումներ, ուղղորդումներ անո՞ւմ եք, Հարությունյանը պատասխանեց. «Ո՛չ, կարծում եմ, որ դա իրավապահ մարմինների գործունեության շրջանակներում է, գործադիրն իրավունք չունի նման միջամտություններ անել՝ պարզելու քննչական մանրամասներ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին