▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախընտրում եմ խոսել ներքին քաղաքականության մասին. կործանվում են ներսից

Ոչ մի երկիր Ֆրանսիային այդքան վնաս չի տվել, ինչքան իմ վասալները:

Լյուդովիկոս

Մի պահ եկեք մոռանանք արտաքին քաղաքականության մասին և կենտրոնացնենք մեր ուշադրությունը երկրի ներքին քաղաքականության վրա: Ժամանակն է եկել, որպեսզի հասկանանք, որ երկիրը նույն տան կամ ընտանիքի մոդելն է, իսկ եթե տանը անհամաձայնությունն է տիրում, խառնաշփոթ իրավիճակ է, «ֆինանսները ռոմանսներն են երգում», տան զավակները լքում են տունը, ապա այդ ընտանիքը դրսում մեծ հաջողություններ չի կարող ունենալ:

Հարգելի ընթերցողներ, մարտահրավերներով ողողված է մեր երկիրը: Չես հասցնում հաղթահարել մեկը, ծլում է մյուսը, և զարմանալի չէ, քանզի այսպիսին է փոքր և անռեսուրս երկրների ճակատագիրը: Վերջի վերջո եկեք հասկանանք, թե ի՞նչ է պետք անել, որպեսզի մեր երկիրը սկսի ապաքինվել ներսից:

Եվ այսպես, ըստ իս'

• իշխանությունները պետք է անհապաղ սկսեն մաքրել իրենց շարքերը կոռուպացվածներից

• դատաիրավական համակարգը պետք է անհապաղ սկսի լայնածավալ ձերբակալությունների գործընթացը, բանտում պետք է հայտնվեն նրանք, ովքեր մինչ օրս անձեռնմխելի էին համարվում, դրանով իսկ երկրում կվերականգնվի բարոյահոգեբանական մթնոլորտը

• անկախ ամեն ինչից (գումար կա չկա..) պետք է սկսել զարգացնել գիտությունը' համարելով այն գերակա խնդիր

• «մենաշնորհ» հասկացողությունը ընդհանրապս պետք է մեր լեքսիկոնից դուրս գա և հնչեցվի միայն այն դեպքում, երբ խոսքը գնում է միայն պետական մենաշնորհի մասին

• պետք է թարմացվի ամբողջ վերահսկողական համակարգը, քանի որ երկրում առկա մի քանի հազար վերստուգողների պարագայում այնումենայնիվ շարունակվում են ատկատները, չարաշահումները, թերացումները

• պետք է ստեղծել ժողովրդական վերահսկողության ինստիտուտը (народный контроль)

Ես հասկանում եմ, որ հիմա այս տողերը կարդացողներից շատերը կարող են ասել' «դրա մասին բազմիցս ասվել է, նոր հեծանիվ չես հնարում»' մոռանալով, որ, այո, ասվել է և շարունակվում է ասվել, բայց իրականում ոչինչ չի արվում այդ ուղղությամբ:

Հ.Գ. Հավատացեք, եթե մեզ հաջողվի հետևողականորեն պայքարել ներքին արատների դեմ, ապա մնացածը տեխնիկայի հարց է: Մենք վտանգված ենք ներսից, ոչ թե դրսից:

Կարեն Թումանյան

Hartak.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին