▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ադրադարձավ Հանուն հայրենիքի շարժման կողմից հնչեցված՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Դավթյանը  հայտնեց, որ ստորագրել է գիտնականների հայտարարությունը, որով ևս նման պահանջ է դրված։

«Ես այստեղ եմ՝ ստորագրած լինելով գիտնականների համապատասխան հայտարարությունը, և այդ հայտարարության պահանջը ՀՀ գործող վարչապետի հրաժարականն է։

Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա, որովհետև այս օրհասական իրադրությունում ոչ մի լուծում չի առաջարկվում։

Ես սա անվանում եմ ոչ թե վատ լուծում, սահմանազատման վրա կենտրոնանամ, այլ լուծման բացակայություն»,- ասաց նախկին գլխավոր դատախազը։

***

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլին հլու-հնազանդ ծառայած նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միտինգներին մասնակացելու փոխարեն, թող մանրամասն պատմի, թե ինչու 2018 թվականին չձերբակալեց Նիկոլին՝ հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ռադիոտուն ներխուժելու համար։
Արդյունքում Նիկոլը ոչ թե 6 տարի վարչապետի աթոռին նստած երկիրի գլխին փորձանքներ կբերեր, այլ գոյություն քարշ կտար բանտախցում։
Ու թող շատ մանրամասն պատմի, թե ինչ ապօրինի հրահանգներ է ստացել Նիկոլից ու ինչ էնտուզիազմով է դրանք կատարել»։

***

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Տես է․․․ Դավթյան Արթուրն է, ասում են՝ պահանջում է վարչապետի հրաժարականը․․․
Սրբազան Հայր, հետևելով Ձեր հորդոր-պահանջին, բաաան չեմ ասում այս «հրաշալի» մարդու մասին»։

***

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոնկրետ Արթուր Դավթյանը անվստահելի է..․ ընդամենը հիշեցնեմ, որ մինչև վերջին օրը կառչած մնաց դատախազի պաշտունում։ Իր օրոք բազմաթիվ ապօրինի քրգործեր են հարուցվել ընդդիմադիրների նկատմամբ։ Մի խոսքով, էնքան բան կա ասելու, բայց կարճ լինեմ՝ Դավթյան Արթուր, ձեր կարծիքն այլևս էական չէ»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին