«Մարդիկ կան, որ մեզ մեղադրում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ: Ես ուզում եմ հստակ արձանագրել՝ արդյոք Հայաստանի որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում և որ իշխանությունն է ճանաչել: Այո, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և դա իրականացվել է ձեր հիշատակած Վարդան Օսկանյանի հեղինակությամբ, որովհետև այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»,- ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա պետք չի հիստերիկ հայտարարություններ անել: Ավելին ասեմ՝ Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է օկուպանտ»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով. «Այդ հայտարարությունները հնարավոր է, որ երբևէ չկարողանանք հաղթահարել, որովհետև էն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այլ ՀՀ-ն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան: Եվ դա եղել է 2007 թվականին: Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբադյան էլ են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս»: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանությանն ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են: |
Նախկին իշխանություններն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս. Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet