▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին կոռումպացված պաշտոնյաները կոմայգիով էին անցում՝ մինչև իրենց ադաթական տուն վերադառնալը․ Սոս Ջանիբեկյանի սկանդալային գրառումը

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«...իսկ կրոնական և համասեռամոլության թեմաներով խոցել ներկայիս կառավարությանը և դա զենք սարքել, սիրելի հակահեղափոխականներ դա հարված է գոտկատեղից ներքև, մենք հայաթում նման կերպ կռվողներին, հայհոյում էինք:

Իսկ ժողովուրդս երևի չի իմացել կամ շատ շուտ ա մոռացել , որ նախկին կոռումպացված պաշտոնյաներըթալանելուց, լափելուց, մարդ սպանելուց կամ ծեծելուց հետո, գեռայինի կամ այլ ուրիշ թմրանյութերի ազդեցության տակ , կոմայգիով էին անցում մինչև իրենց «սուրբ», «քրիստոնեական» և ադաթական տուն վերադառնալը

Քանի տարի նախկին կառավրության օրոք կոմայգին զբաղվեց իր գործունեությամ և քանի տարի հովանավորվելով նախկին անհայտ պաշտոնյանների կողմից , ոստիկանների «օրինապահ» գործունեությանը , արգելք ստեղծեց:

Հերոսի մասին ֆիլմ հովանավորելը , ոչ մի բան չի քարոզում : Վաղը կարող է Փարաջանովի մասին ֆիլմ հովանավորելու առիթ ստեղծվի , ինչ ենք անելու՞ , փորփրելու ենք նրա անձնական նախասիրությունները անկողնում , թե՞ ստեղծագործական հանճարեղ ուղղիին ենք ծանոթանալու :

Դուրս էկեք ուրիշների անկողիններից , միամիտ սերմնաժայթկումը ձեզ էլ կկպնի:

իմաստություն և համբերություն , իր հաղթանակը շուտ մոռացող ժողովրդից , բարի լույս բոլորին»:

Դիտեք նաև՝ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին