|
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչ կարող են անել նախկին նախագահները: Կարծում եմ՝ պետք է վերադառնալ ժամանակին Տեր-Պետրոսյանի կողմից արված առաջարկությանը: Նախկին նախագահները միասնական հայտարարություն պետք է անեն, որ այլևս իրենք չեն հավակնում իշխանության ու իրենց ռեսուրսներով, բայց ոչ կադրերով, աջակցեն նոր ֆորմատի ստեղծմանը, որից հետո սկսել ռեալ իշխանափոխության գործընթաց: Պետք է հասկանան, որ իրենք տարանջատող, ոչ թե միավորող գործոններ են և իրենց անցյալի սխալներից մաքրվելու միակ միջոցը դա է: Նոր ֆորմատում իրենք որևէ ազդեցություն ունենալուց պետք է հրաժարվեն: Իշխանափոխության տեխնիկան հարցերը, տակտիկան ու ստրատեգիան, քննարկման թեմաներ են, լուծումներ միշտ է կարելի գտնել: Մեզ համար շատ կարևոր է մոտ կես տարի ժամանակ շահել, մինչև մեծ տարածաշրջանում նոր գործընթացներ սկսվեն ու այս ընթացքում անդառնալի կորուստներից խուսափենք»: |
«Նախկին նախագահները միասնական հայտարարություն պետք է անեն»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



