Այսօր՝ մարտի 19-ին, ժ ամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 47-ամյա Արթուր Մարգարյանի դին, ում մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված հետք:
Նշված սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երևանի բնակիչ, 35-ամյա Գոռ Տեր-Եսայանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում, և նա հայտնի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։