▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախկին ոստիկանն առանձնակի դաժանությամբ սպանել է երկու տարեց կանանց»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Նախկին ոստիկանն առանձնակի դաժանությամբ սպանել է երկու տարեց կնոջ. ինչո՞վ էր զբաղված իրավապահ համակարգը.
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ոստիկանության նախկին աշխատակիցը բնակարանային գողություն կատարելու համար առանձնակի դաժանությամբ սպանել է երկու տարեց կնոջ։
Սպանված կանանցից մեկի հարազատը մեզ պատմեց, որ նախկին ոստիկանի անունը Գարիկ է, ով այս պահին գտնվում է կալանավայրում։ Սպանությունների մեջ մեղադրվող անձը երկու կանանց էլ սպանել է նույն եղանակով, նախ ֆիզիկական ցավ է պատճառել՝ պոկել է մազերը, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ապա իմանալով ոսկու և գումարի տեղը, դանակի շուրջ 30 հարվածներով սպանել է նրանց։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն «Իշխանություն» լրատվականին ասաց, որ Սպանության և ավազակության դեպքերի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված 2 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:
Նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի սպանության և ավազակության հոդվածներով (2 դրվագ): Վերջինս կալանավորվել է:
Այս պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի իրավապահ մարմինների անգործությունը։ Սպանություն կատարած անձը տևական ժամանակ ազատ շրջել է, ապա նույն եղանակով կրկին սպանել է մեկ այլ քաղաքացու։ Երկու դեպքն էլ տեղի է ունեցել նախընտրական շրջանում, երբ իրավապահները առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտելու փոխարեն զբաղված էին ընդդիմադիրներին հետապնդելով»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին