▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին պատգամավորը Բեզոարյան այծ է որսացել և հայտնվել ոստիկանությունում

 

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Վայոց Ձորի մարզում ժամը 21։20-ի սահմաններում համատեղ ապօրինի որս կատարելու կասկածանքով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի գյուղի վարչական տարածքից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։ 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նրանք են՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 30-ամյա Վահագն Ասատրյանը և Երևան քաղաքի Արգիշտի փողոցի բնակիչ, 32-ամյա Վարդան Խալպուրճյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս եղել են Hummer մակնիշի 03 NO 030 համարանիշի ավտոմեքենայով։ Տեղում ավտոմեքենան ենթարկվել է զննության և բեռնախցիկում հայտնաբերվել է մորթած կենդանու մարմին, «Սայգա ՄԿ» տիպի մեկփողանի ակոսափող, «ՏԻԿԿԱ Տ3» տիպի մեկփողանի ակոսափող, «Բենելլի» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի որղորկափող և «ՄՌ 155» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացաններ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ սատկած կենդանին Բեզոարյան այծ է, որը Վ. Ասատրյանը որսացել է նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում «Հարսնասար» ռեստորանայաին համալիրի հետնամասում գտնվող «Վեդի Ալկո» ՍՊԸ-ին պատկանող այգիների հարակից հատվածում։    

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որսագողության ժամանակ որսագողերի հետ է եղել նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին