Փաշինյանն ասում էր՝ Սամվել Ալեքսանյանը ՀԱԹ-ը դարձրել է «Օսվենցիմ», բայց արտոնություններ եք տալիս
«Դեռևս ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հարավ արևմտյան թաղամասը պետք է ազատել Ալեքսանյան Սամվելի տիրապետությունից, բայց Կառավարության նիստով նրա կնոջը տալիս են ներկրման արտոնություն, էստեղ, չզեկուցվողով տալիս են հերթական շինթույլտվություն»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ հավելելով. «Փաստորեն, նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է էսօրվա իշխանության սրտի օլիգարխը»: |