▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախնական տվյալներով՝ ունենք վիրավորներ»

 

«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

«Սեփական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, բավականին լարված իրավիճակ է Եղծահող գյուղի ուղղությամբ, թշնամին կիրառում/կիրառել է հետախուզահարվածային ԱԹՍ-ներ, ականանետեր։ Նախնական տվյալներով՝ ունենք մի քանի վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում»։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին