▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախորդ իշխանություններին էիք ուզում հաճոյանալ, հիմա էլ ներկաներին, ինչո՞ւ պետք է ձեզ ընտրենք»․ Խամոյանը՝ Դանիելյանին

 

«Դուք նախորդ իշխանությունների ժամանակ եք նշանակվել դատավոր, և ես կարող եմ ասել, որ դա նախորդ իշխանությունների մեծագույն սխալներից մեկն է, որ մեզ պարգևել են Ձեզ նման դատավոր... Նախկինում նախորդ իշխանություններին էիք ուզում հաճոյանալ, հիմա էլ՝ ներկաներին, ինչո՞ւ պետք է ձեզ ընտրենք»,- ԱԺ-ում՝ դիմելով Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Թարմացված․ «2021 թվ. նոյեմբերի 15-ին Դուք ակնհայտ ապօրինի որոշում կայացրեցիք, որի հետևանքով մարդը մնաց անազատության մեջ և ազատ արձակվեց միայն դեկտեմբերի 10-ի որոշումից հետո: Դուք, այդ Սահմանադրական դատարանի որոշումից հետո դիմում ներկայացրեցի՞ք աշխատանքից ազատվելու մասին՝ ակնհայտ ապօրինի որոշում կայացնելու համար, զանգեցի՞ք և այդ մարդուց, որն ԱԺ պատգամավոր էր, ներողություն խնդրեցի՞ք, որ ձեր գիտելիքները չէր բավարարում ճիշտ որոշումներ կայացնել: Ի՞նչ արեցիք՝ տանը ձեր ընտանիքի անդամներին ասացի՞ք, որ զղջում եք, որ ակնհայտ ապօրինի որոշում եք կայացրել»,- ԱԺ նիստի ժամանակ՝ դիմելով Հակակոռուպցիոն դատարանի թեկնածու Արմեն Դանիելյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին