▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի անվան եկեղեցում տեղադրվեց երկլեզու ցուցանակ. Ավինյանը լուսանկարներ է ներկայացրել Իտալիայից

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ 

Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Հայի (Սուրբ Գրիգոր Լուսավորչի) անվան եկեղեցում, որտեղ պահվում են Լուսավորչի մասունքները՝ տեղադրվեց երկլեզու ցուցանակ:

Լուսավորիչը Նեապոլ քաղաքի երկրորդ պահապան սուրբն է:

Սուրբ Գրիգոր Հայի Եկեղեցուն հարակից համանուն փողոցը ոչ միայն Նեապոլի, այլև Իտալիայի ամենահայտնի և իտալացիների և օտարերկրացիների ամենասիրված փողոցներից մեկն է:

Ավելի վաղ էլ՝ Տիգրան Ավինյանը գրել էր․ 

Իտալիայի Նեապոլ քաղաք աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցա Նեապոլի քաղաքապետ պրոֆեսոր Ջայտանո Մանֆրեդիի հետ, ում նաև սիրով հրավիրեցի այցելել մեր քաղաք:

Պայմանավորվեցինք համագործակցության հուշագիր ստորագրել մեր քաղաքների միջև՝ փոխադարձաբար Երևանն ու Նեապոլն ավելի լավը դարձնելու հանձնառությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին