Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակից կնոջ հարազատները երեկ ծեծի են ենթարկել «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակից Սերգեյ Սարգսյանին:
Այս մասին lurer.com-ի հետ զրույցում ասել է Սերգեյ Սարգսյանը:
Նա ասել է, որ այս առնչությամբ վաղը մանրամասներ կներկայացնի:
Սերգեյ Սարգսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ մեքենայով քաղաքում շրջելով նշում էր, որ կորոավիրուը տարածած «ծյոծը» կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով:
«Նենց կուզեի քո հետ ծանոթանայի, պաչպչվեի, օգտակար լինեի ձեր առիթին։ Այ սենց են հարց լուծում, ոնց որ ծյոծը լուծեց Երևանի տրանսպորտի հարցը»,-տեսանյութում ասում է Սերգեյ Սարգսյանը։
Կնոջ հարազատները հաշվեհարդար են տեսել հենց այս տեսանյութում կնոջ հասցեին հնչեցրած արտահայտությունների համար: