«Նենց «վախեցած ենք», որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ընտրություններին, որ ասելու չի»,- այս մասին րագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոյանն՝ անդրադառնալով այն կարծիքներին, որ երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ պատրաստվում է մասնակցել արտահերթ ընտրություններին, իշխանությունը վախեցավ ու որոշեց հրաժարվել արտահերթ ընտրությունների գաղափարից։
Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունը և իշխանությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հրաժարվելու գործընթացներն իրար հաջորդեցին, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոն է զբաղեցրել, այդ ժամանակ չի կարողացել ընտրությունները կրել․․․»։
Ալեն Սիմոնյանի խոսքով իշխանությունն առաջարկեց գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց ընդդիմադիրները չեն ուզում․
«Գիտեն, որ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու, իսկ վատագույն դեպքում չեմ բացառում, որ այդ կուսակցություններից առնվազն մեկը կարող է ընտրություններից հետո խորհրդարանում չհայտնվել։ Նրանք էլ են դա գիտակցում։ Հիմա մենք ընկնենք դռնեդուռ ընդդիմադիր գործիչներին համոզենք, խնդրենք, որ ընտրություններին համաձայնվե՞ն։ Չի լինում տենց բան։ Իշխանությունն ընտրության առաջարկն արել է, հետո ժողովրդի հետ շփվել է։ Մարդիկ ասում են՝ թավիշը վերացրեք, երկիրը կարգի բերեք, մենք ձեզ ենք ընտրել։ Հիմա գնանք ասենք՝ մի հատ էլ տներից դուրս եկեք մեզ ընտրե՞ք»,-ասաց Սիմոյանը։
Դիտեք նաև՝