▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներդրողները Մարությանի հետ հանդիպումից հիասթափված են դուրս եկել,իրենց ծրագրերը սառեցրել են․Ծառուկյան

«ԿամԱԶ»-ների դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից շինթույլտվություններ ստանալու հայտարարություններն ասեկոսեներ են, որ լիարժեք պետք է ուսումնասիրվեն: Այս ամսին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Քննիչ հանձնաժողով կստեղծվի, կքննվի, և իրականությունը բոլորս կիմանանք՝ և՛ մենք, և՛ խորհրդարանը, և՛ երևանցիները»,-հավելեց նա:

Դիտարկմանը, թե Ծառուկյանը բազմիցս ասել է, որ իր գործընկերները Երևանում շինթույլտվություններ ստանալու վերաբերյալ խոչընդոտների են բախվում, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց.

«Քանի որ հեղափոխությունից հետո ամեն մեկս պետք է աշխատանք կատարենք, ժողովրդի սպասելիքն իրականացնենք, մեր երկիրը զարգացնենք, և ամեն մեկն իր հնարավորությունն օգտագործի, կապ չունի՝ դիմություն է, թե ընդդիմություն: Ես կարող եմ օրինակ բերել՝ հրավիրել եմ իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը: Այդ միլիարդատեր մարդիկ ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում: Նրանք անձամբ հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Հանդիպումը տևել է ընդամենը կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,-ասաց Ծառուկյանը:

Նա նշեց, թե Աբու Դաբիի թագաժառանգը ցանկացել է Երևանում հիմնադրել կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց, իսկ հյուրանոցային ցանցի տերը՝ երկու հյուրանոց:

Հարցին ՝ իր կարծիքով ՝ ինչո՞ւ են մերժելլ

«Ես կասեմ, որ ամեն մարդ պետք է իր աշխատանքին տիրապետելով ՝ իր գնահատականըը

Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցն ամբողջությամբ ՝ տեսանյութում

Դիտեք նաև՝ Ես հիասթափ չեմ․․. Գագիկ Ծառուկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին