▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներողություն եմ խնդրում բոլորից, ում հասցեին իմ էջում որևէ թթու խոսք է հնչել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ.

Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են:

Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: Առանց չափազանցության. մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք, նույն ընկալումներով եւ վարքագծով: Այդ նյութերում բառիս բուն իմաստով մենք ենք մեր բարեկամները, հարազատները:

Բացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետեւ մենք խոսում ենք մեր մասին, ոչ ուրիշների: Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու եւ մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց:

#ՀայաստաննԻմՕջախնԷ
#ԺողովուրդնԻմԸնտանիքնԷ

Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներին, ում հասցեին իմ էջում որեւէ թթու խոսք է հնչել: Բայց՝ հանրային վերահսկողության ակցիան շարոնկավելու է: Բայց՝ սիրով: Վատ մեկնաբանությունների հեղինակներին կոչ եմ անում ջնջել դրանք: Շնորհակալություն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին