▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նեղվել» բառը մի քիչ տղամարդուն վայել չէ. Կարեն Բաբաջանյանի պատասխանը՝ Վաչե Թովմասյանին

Lifepanorama.am-ը գրում է.

Օրերս վիտամինցի Վաչե Թովմասյանը «Փոփ արտ» հաղորդման շրջանակներում խոսել է «Քարե դարդ» սիթքոմի եւ Կարեն Բաբաջանյանի «Արամմա» ֆիլմի նմանությունների մասին: Հաղորդման ընթացքում Վաչե Թովմասյանը նկատել է, որ իր համար «նեղվածություն» է դիտարկվում հարցազրույցներից մեկում Կարեն Բաբաջանյանի խոսքը՝ կապված սիթքոմի եւ ֆիլմի  նմանությունների մասին, որտեղ Կարեն Բաբաջանյանը նշել է. «Առհասարակ ինձ հետ կապ ունեցած ցանկացած մարդու գործունեությանը հետեւում եմ, Վաչեն եւ Արմուշը նկարահանվում են սիթքոմում, բայց այդ մասին մենք չենք խոսել, ճիշտն ասած նրանց հետ խոսելու ցանկություն էլ չունեմ»: Վաչեն նաեւ նշել է, որ «ATV»-ին «Քարե դարդի» մտահղացումը ունեցել է դեռ 3 տարի առաջ.

«Էդ ձեւ փիառվելու կարիք չունի մեր սիթքոմը, դրա համար էլ երբեք չեմ արձագանքել տարատեսակ ինֆորմացիաներին: Ուղղակի պատահականություն էր, որ գրեթե նույն ժամանակահատվածում դուրս եկավ եւ մեր սիթքոմը, եւ Ձեր ասած ֆիլմը, ես ամենաքիչը կուզենայի, որ իմ պրոյեկտը, որտեղ ես նկարվում եմ եւ պրոդյուսեր եմ, խաչվեր իմ նախկին «գործընկերների» ինչ-որ բանի հետ, ամենաքիչը ես կուզենայի»,- նշել է Վաչեն:

Այս հրապարակումների վերաբերյալ Life.panorama.am-ը խոսեց Կարեն Բաբաջանյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Նախ սկսեմ նրանից, թե ի՞նչ կապ ունի, երբ է սիթքոմի մտահղացումն առաջացել, իմ պապիկն էլ իր բելառուս ու ուզբեկ ընկերների հետ կարող էր մտքներով անցկացնել կռիվց հետո նման մի բան իրականացնել, այսինքն՝ վաղեմության խնդիր չկա, խոսքը իրագործելու մասին է, թե չէ շատ շուտ իմ ու Վաչեի մոտ էլ գաղափար կարող էր առաջացած լինել: Այդ հաղորդումը չեմ նայել, կնայեմ, բայց առանձնապես ավելացնելու բան չկա: Իսկ ինչ վերաբերվում է PR-ին, դա վիճելի բան է, բոլորը բոլորին կարող են PR անել,  իրար մասին խոսելն էլ արդեն PR է, դրանով ֆիլմերն իրար կարող են եւ օգնել, եւ խանգարել, ամեն դեպքում եւս մեկ անգամ նշեմ, որ ես նման քայլ իմ նախկին ընկերների եւ գործընկերների հանդեպ չէի անի՝ իմանալով, որ նրանք էլ են նույն բովանդակությամբ աշխատանք իրականացնում: Օրինակ, եթե իմանայի, որ նրանք «Քարե դարդ» սիթքոմ են նկարահանում, ես միանշանակ նման բովանդակությամբ ֆիլմ չէի նկարի՝ հասկանալով, որ պետք չի լրագրողները զանգեն, ավելորդ հարցեր տան, հասարակությունը մտածի, թե ինչի են նույն թեմաներով նկարել: Այո, նրանք ավելի շուտ եթեր դուրս եկան, բայց այդ ժամանակ մենք արդեն ֆիլմը նկարել էինք եւ մոնտաժային փուլում էինք: Ընդ որում նշեմ, որ այստեղ կապ չունի, որ մենք նախկինում աշխատել ենք միասին, եթե իրենց փոխարեն ուրիշն էլ լիներ, միեւնույն է, այդպես էի մտածելու»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին