Նիդերլանդների Ասեն քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները հայհոյանքներով և «Նիկոլ Դավաճան», «մարդասպան» և «հողատու» վանկարկումներ են դիմավորել Նիկոլ Փաշինյանին, որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Նիդերլանդներում։
Հիշեցնենք, որ Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել էին Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը:
Փաշինյանը Դրենցի թանգարանում պետք է ներկա գտնվի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: