▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկիտա Սիմոնյանը խաղաղության կոչ է արել հայերին և ադրբեջանցիներին

Խորհրդային, ռուսական և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական` վերջին օրերի լարված հարաբերություններին։ Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ լեգենդար մարզիչը երկու կողմերին խաղաղության կոչ է արել։

«Ես՝ որպես հայ, առաջին հերթին ցանկանում եմ, որ իմ ազգն ու երկիրը ծաղկեն։ Նաև ցանկանում եմ, որ կողք կողքի ապրող հարևանները կարողանան լեզու գտնել իրար հետ առանց բախումների»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ պետք է գտնել հայ-ադրբեջանական բախումների նախաձեռնողին և նրան համերաշխության, փոխըմբռնման կոչ անել։

«Երկիր մոլորակը բոլորի համար մեկն է, պետք է համաձայնության հասնել»,- ասել է լեգենդար մարզիչն ու առաջարկել երկու կողմերին լարված հարաբերությունների փոխարեն ֆուտբոլ խաղալ։

«Այստեղ հաղթող չի լինելու, որովհետև հաղթողը միայն մեկն է՝ ֆուտբոլային գնդակը»,- հավելել է նա

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին