***
Դստեր հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը: Անմար կրակի մոտ տեսնելով Աննա Հակոբյանին՝ ԱԺԲ-ականները բացականչեցին՝ «Նիկոլ, թուրք», «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»:
***
«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ գրելով. «Լավ, դու ու կնիկդ ջանդամ, դուք գոնե հասկանում ե՞ք, որ ձեր երեխեքն անգամ չեն կարողանալու այս երկրում հանգիստ քայլել, որ ամենուրեք նրանց երեսներին գոռալու են, որ իրենք թուրքի բալա են։ Դուք հասկանում ե՞ք, որ սերունդներով դաջել եք ձեր ազգանվան վրա դավաճան սրիկայի պիտակը»: *** Հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասա այ աղջիկ ջան, մարդուդ հետ գոնե գնայիր։ Մի կարգին էլ շոր հագնեիր։ Տենց էլ «ռաբինյա Իզաուրա» ճաշակից վերև չգնացին սրանք: Տպավորություն էր, որ եկել էր մի հատ «քֆուրի վաննա» ընդուներ, գնար: Լավ, ինչքա՞ն կարելի ա ազդել էս ժողովրդի զգացմունքների վրա»: *** Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ութ թիկնապահ միայն մեկ կադրում։ Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար։ Ո՞վ է ինքը, իրենից ի՞նչ է ներկայացնում, որ պետք է նման պահպանության օբյեկտ հանդիսանա։ Նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել: Ինչքան անպաշտպան են դարձնում երկիրը, այնքան ուժեղացնում են իրենց գարշելի գոյության պաշտպանությունը»։ |
Դիտեք նաև՝