▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ, մի վայրկյան քո կնոջ կաբլուկի տակից դուրս արի ու հրաժարական տուր․ Գեղամ Նազարյան

Նիկոլ, դու չես ամաչո՞ւմ, որ մինչեւ հիմա նստած ես այս աթոռին։ Եթե մի հոգի էլ փարված է հողին, ու  դեռ չեն գտել, դու ես թիվ մեկ մեղավորը, դու ի՞նչ ապագայից ես խոսում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանւով հավաքին հայտարարեց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։

Գեղամ Նազարյանը մի դեպք պատմեց Նիկոլ Փաշինյանի տատիկից, ով Նազարյանին իրենց տանն էր հյուրընկալել ու ասել, որ  բոլորը պետք է ապրեն այնպես, որ իրենց գործը երեւա։

«Դու լավ տատ ունեիր, ինչո՞ւ չլսեցիր տատիդ։ Քո հայրն ասում էր՝ վարչապետ չդառնաս, որովհետեւ ինքը գիտեր, թե դու ով ես։ Այդ ինչ ուժեր ստիպեցին քեզ գալ ու քանդել այս երկիրը։ Դու ի՞նիչ իրավունք ունես խոսել ապագայից, երբ  Ավետարանոց, Շուշի, Հադրութ ես տվել։ Նիկոլ, գոնե մի վայրկյան մարդ եղիր, մի վայրկյան  քո կնոջ կաբլուկի տակից դուրս արի ու հրաժարական տուր, հերիք եղավ, ամոթ է։ Աննա, ես քեզ էլ եմ լավ ճանաչում, թող այդ տղան հանգիստ հրաժարական տա։ Թող գա նստի ոչ թե ժողովրդի դատի առաջ, այլ դատարանի առաջ»,- ասաց Նազարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին չի սիրում, նա միայն կեկ սրբություն ունի՝ փողը։

«Ինքը միշտ դժգոհ էր իր հորից, որովհետեւ կարծում էր, որ իր հայրը վատ է պահել իրեն, չհասկանալով, որ 90-ականներին բոլորն էին վատ ապրում, բայց ինքն ատում էր իր հորը, ատեց ամբողջ ազգին, եւ վրեժխնդիր եղավ մեզնից, որովհետեւ մենք միամիտ էինք»,- ասաց Նազարյանը։

 Քաղաքագետ Գեղամ Նազարյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին