▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ չենք սպասարկում. Գյումրիի ռեստորաններից մեկը մերժել է Փաշինյանի պատվին ֆուրշետ կազմակերպել

Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ մարտի 23-ին, այցելելու է Շիրակի մարզ, որտեղ ՔՊ մարզային վարչության նիստ է տեղի ունենալու։

Օրագիր․Նյուզ-ն է գրում ու հավելում է, որ կայքին հայտնի է դարձել, թե որտեղ է գիշերելու Փաշինյանը, որտեղ է հավաքվելու ՔՊ-ական վերնախավը։

«Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը վաղուց հարգանք չի վայելում գյումրեցիների մոտ, դրա վառ ապացույցներից մեկն էլ այն է, որ ռեստորանային համալիրները հրաժարվում են նրանց սպասարկել։

«ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից ֆուրշետ էին պատվիրել ռեստորանային համալիրներից մեկից, բայց, երբ իմացել են, որ Փաշինյանի համար է, հրաժարվել են։ Ասել են՝ մենք Նիկոլին չենք սպասարկում, և որ դա արդեն սկզբունքային նշանակություն ունի իրենց համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ`ՔՊ-ական վերնախավի առաջին կանգառը Գյումրիի սրտում գտնվող Շիրազ ռեստորանում է լինելու։ Մեր տեղեկություններով`Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին մասնակցելու է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում հիմնանորոգված մի քանի լսարանների՝ հանրային խոսքի լսարանի, թվային վերափոխման լաբորատորիայի, պանելային քննարկման հարթակի պաշտոնական բացման արարողությանը։ Այցի օրակարգում է նաև Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը մարզպետ կարգելու հարցը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին