▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը՝ Արշակ Կարապետյանի նշանակման հետ կապված աղմուկի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  իր խորհրդական, Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի  նշանակմանը, ով, ըստ համացանցում տարածված գրառումների՝ «ապրիլյան պատերազմի զոհերի թիվ մեկ պատասխանատուն է», և ում նշանակումը միանշանակ չի ընկալվել հանրության կողմից:

«Քառօրյա պատերազմի մասին կարդացել եմ տասնյակ էջերով գաղտնի նյութեր, ու ոչինչ չեմ գտել հեռախուզական տվյալների պակասության կամ բացակայության մասին»,- ասել է  Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

Նա ընդգծել է  նաև, որ ոչ ոք չի առաջարկել Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Ես եմ նշանակել և եթե որեւէ փուլում հարցեր կծագեն նրա հետ կապված, նա այս կարգավիճակում ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին պատասխանել կոնկրետ և սպառիչ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին