▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը բանաստեղծություն է գրել Հանրաքվեի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ապրիլի 5-ի կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին բանաստեղծություն է գրել ֆեյսբուքյան իր էջում։

«Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին:

Հանրաքվե

Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝
Իր վաղվա օրվան ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

Արդարությանը ասում եմ Այո,
Ոչ մի հրոսակ որ չխուսափի,
Հանցանքին արժան պատասխան տալու
Եւ հատուցելու ահեղ սարսափից:

Ազատությանը Այո եմ ասում,
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,
Երկար տարիներ դավերով բազում,
Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:

Այո եմ ասում Նոր Հայաստանին,
Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ:
Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք,
Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:

Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,
Իր ապագային ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին