▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ են դարձել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ դարձան: Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այդ սարսափելի ոճրագործությունները և վերահաստատում իր հանձնառությունը՝ միջազգային հանրության հետ համատեղ պայքարելու մեր օրերում ահագնացող այդ չարիքի դեմ: Շրի Լանկայի համար այս դժվարին պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Շրի Լանկայում ընդհանուր առմամբ 8 պայթյուն է որոտացել երկրի տարբեր երեկղեցիներում և հյուրանոցներում, ինչի հետևանքով առնվազն 207 մարդ է զոհվել, որոնց շարքում առնվազն 30 օտարերկրացի կա: Տուժածների թիվը 450 է, այս մասին հաղորդում է Շրի Լանկայի ոստիկանությունը՝ բուժհաստատությունների տվյալներին հղումով: 


Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն հայտնել է, որ ներկա պահին ոստիկանությունը 7 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են պայթյուններին մասնակցության համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին