▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը չի գնալու Մայր Աթոռի վերաօծմանը

ՄեդիաHub-ը գրում է.  Սեպտեմբերի 28-29-ին Մայր Աթոռը կվերաօծվի։ 2012 թվականից վերանորոգվող Մայր Տաճարը վերջապես կսկսի դիմավորել հավատավոր ժողովրդին, թեև որոշ հատված կշարունակի փակ մնալ:

Քաղաքացիները սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 17.00-ին Սուրբ Տրդատի բաց խորանում կմասնակցեն Մյուռոնօրհնության արարողության, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին Մայր Տաճարի վերաօծմանը։ Հավատավոր ժողովրդին անդին․․․ շատերին հետաքրքրում է, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն էլ է մասնակցելու Մայր Տաճարի վերաօծման արարողությանը։

Կայքի աղբյուրները վստահեցնում են՝ Փաշինյանը չի՛ մասնակցելու Մայր Տաճարի բացմանը։ Նրա համար սեպտեմբերի 28-ն ու 29-ը լինելու են սովորական հանգստյան օրեր։

Այս կերպ Փաշինյանը հերթական անգամ ցույց կտա իր վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցուն։

Նշենք, որ այդ վերաբերմունքը ցայտուն արտահայտվել է նաև այս տարեսկզբին, երբ Հանրային հեռուստատեսությունը հրաժարվել էր հեռարձակել Վեհափառ հոր՝ Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը ամանորին։ Դրան էլ հաջորդեցին ՔՊ-ականների՝ տարբեր ամբիոններից հնչեցրած հակաեկեղեցական ելույթները։

Տեղեկացնենք, որ նախորդ շաբաթ Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից մեզ հայտնել էին, որ մինչև շաբաթվա վերջ բոլոր հրավերներն ուղարկվելու են։ Ստացե՞լ է արդյոք Փաշինյանը. աշխատակազմից խոստացան ճշտել ու տեղեկացնել։

Նախորդ օրերի տվյալներով՝ հրավեր չի եղել։

Նարե Գնունի

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին